Everything you need to know to read Homer's "Odyssey" - Jill Dash

Այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ «Ոդիսականը» կարդալիս - Ջիլլ Դեշ

2,294,200 views

2017-01-30 ・ TED-Ed


New videos

Everything you need to know to read Homer's "Odyssey" - Jill Dash

Այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ «Ոդիսականը» կարդալիս - Ջիլլ Դեշ

2,294,200 views ・ 2017-01-30

TED-Ed


This video has Armenian subtitles only. Please double-click on the Armenian subtitles below to play the video.

00:00
Translator: Sona Martirossian Reviewer: Tamara Shanoyan
0
0
7000
00:07
Մարդակեր հսկայի հետ առճակատումը,
1
7775
3310
00:11
կախարդը, որը մարդկանց խոզերի է վերածում,
2
11085
3749
00:14
անհայտ կորած թագավորը, ով վերադարձնում է իր գահը:
3
14834
3511
00:18
Այս դրվագներից յուրաքանչյուրը առանձին հրաշալի պատմություններ են,
4
18345
3611
00:21
սակայն դրանք «Ոդիսականի» մի գլուխն են կազմում,
5
21956
3589
00:25
12,000 տողանի պոեմի, որը նկարագրում է Հին Հունաստանի պատմությունը,
6
25545
4350
00:29
ավանդությունները, լեգենդները:
7
29895
3000
00:32
Ինչպե՞ս հեշտ ընկալել այս ծավալուն տեքստը,
8
32895
3151
00:36
որը ավանդվել է հնուց ու պատմում է այդ աշխարհի մասին:
9
36046
3949
00:39
Միայն այն փաստը, որ հնարավություն ունենք
10
39995
1790
00:41
կարդալ «Ոդիսականը», արդեն զարմանալի է,
11
41785
2310
00:44
քանի որ այն ստեղծվել է հունական գրից առաջ` մ.թ.ա. 8-րդ դարում:
12
44095
5340
00:49
Այն հորինվել է հիմնականում ունկնդրելու, ոչ թե կարդալու համար,
13
49435
2721
00:52
ու ասմունքվել է երգիչների կողմից, որոնք կոչվում էին ռափսոդներ:
14
52156
4121
00:56
Ըստ ավանդության, դրա հեղինակը կույր բանաստեղծ Հոմերոսն էր:
15
56277
4199
01:00
Սակայն ոչ ոք չգիտի` նա գոյություն ունեցել է թե ոչ:
16
60476
4541
01:05
Նրա մասին առաջին հիշատակումները հայտնաբերվել են նրանից մի քանի դար հետո:
17
65017
3849
01:08
Նրան վերագրվող պոեմները փոփոխվել
18
68866
3590
01:12
ու դասավորվել են բազմաթիվ հեղինակների կողմից,
19
72456
3315
01:15
ու վերջապես գրի առնվել ներկայիս տեսքով:
20
75771
3436
01:19
Փաստորեն, «ռափսոդ» բառը նշանակում է կարկատան անող,
21
79207
3349
01:22
քանի որ այս բանաստեղծները հավաքում էին
22
82556
2060
01:24
գոյություն ունեցող պատմությունները, կատակները, ավանդությունները, երգերը
23
84616
4030
01:28
մի էպոսի մեջ:
24
88646
1649
01:30
Այս ծավալուն պոեմները արտասանելու համար
25
90295
2912
01:33
ռափսոդները մշակել էին բանաստեղծական հիմնական տներ,
26
93207
2490
01:35
ինչպես նաև արտասանական տեխնիկաներ,
27
95697
2851
01:38
օրինակ, անգիր արած տողերի կամ մասերի կրկնությունը:
28
98548
3650
01:42
Սրանց թվում էին բնության տեսարանների, հերոսների նկարագրությունը,
29
102198
3859
01:46
որոնք օգնում էին ռափսոդներին հեշտ կողմնորոշվել ասմունքելիս,
30
106057
3648
01:49
ինչպես երգի կրկներգը օգնում է մեզ արագ հիշել դրա հաջորդ տողը:
31
109705
4452
01:54
Քանի որ պատմություններից շատերը ծանոթ էին ժողովրդին,
32
114157
2711
01:56
հաճախ պոեմը խառն էր արտասանվում:
33
116868
3680
02:00
Ժամանակի ընթացքում, արտասանության հաջորդականությունը քարացել է
34
120548
2310
02:02
ու ստացվել է ներկայիս էպոսը, որը մենք կարդում ենք:
35
122858
4430
02:07
Քանի որ աշխարհը մի քանի դարերի ընթացքում որոշակի փոփոխություններ է կրել,
36
127288
4220
02:11
երկը կարդալուց առաջ անհրաժեշտ է դրա մասին գիտելիքներով զինվել:
37
131508
3540
02:15
«Ոդիսականը» Հոմերոսի այլ հանրահայտ երկի` «Իլիականի» շարունակությունն է,
38
135048
5131
02:20
որը տալիս է տրոյական պատերազմի նկարագիրը:
39
140179
2642
02:22
Այս երկու երկերը միավորում է մի ընդհանուր միտք, այն է`
40
142821
3817
02:26
«երբեք, ինչ էլ պատահի, չզայրացնեք աստվածներին»:
41
146638
5711
02:32
Հունական դիցարանը աստվածային ուժի և մարդկային թերահավատության վտանգավոր խառնուրդ է,
42
152349
4559
02:36
որին հատուկ են չափազանցության աստիճանի հասած խանդը ու քենը:
43
156908
3930
02:40
Պոեմների մեջ մարդկանց առերեսած բոլոր չարիքները նրանց փառամոլության
44
160838
4731
02:45
ու աստվածներին նետած մարտահրավերների հետևանքներ են:
45
165569
4930
02:50
Աստվածներին հաճոյանալու ցանկությունը այնքան մեծ էր,
46
170499
2298
02:52
որ հին հույները իրենց օջախ էին հյուրընկալում բոլոր անծանոթներին,
47
172797
4103
02:56
քանի որ վախենում էին,
48
176900
2088
02:58
որ դրանք կարող էին լինել մարդկային կերպարանք առած աստվածները:
49
178988
2981
03:01
Հյուրընկալության հին ավանդույթը կոչվում էր «թեոքսենիա»:
50
181969
3231
03:05
Այն ներառում էր հյուրերին հարմատավետ կացարանով, սնունդով ապահովելը,
51
185200
5120
03:10
իսկ հյուրերը իրենց հերթին պարտքը բարեխղճորեն վերադարձնում էին,
52
190320
2350
03:12
53
192670
2240
03:14
Թեոքսենիան իր կարևոր տեղն ունի «Ոդիսականում»,
54
194910
2641
03:17
որտեղ Ոդիսևսը իր թափառանքների ընթացքում մշտական հյուրի դերում է,
55
197551
4130
03:21
մինչդեռ, իր բացակայության ժամանակ իր կինը՝ Պենելոպեն է մշտական հյուրընկալի դերում:
56
201681
5649
03:27
Ոդիսականը լուսաբանում է Ոդիսևսի ճամփորդության տարիները,
57
207330
3470
03:30
սակայն պատմությունը սկիզբ է առնում գործողությունների թոհուբոհում:
58
210800
5230
03:36
Տրոյական պատերազմից տասը տարի անց, մեր հերոսը հայտնվում է վտարված մի կղզում,
59
216030
4892
03:40
որը հեռու է հայրենի Իթակեից ու իր ընտանիքից,
60
220931
4020
03:44
որին նա քսան տարի չի տեսել:
61
224951
3040
03:47
Քանի որ Ոդիսևսը զայրացրել էր ծովերի աստված` Պոսեյդոնին կուրացնելով նրա որդուն` կիկլոպին,
62
227991
4140
03:52
նրա ճամփորդությանը տուն անընդհատ ինչ-որ բան խնգարում է:
63
232131
4639
03:56
Մինչ հայրենի տանը խռովություն կսկսվեր, իսկ աստվածները կտնօրինեին իր բախտը,
64
236770
4088
04:00
Ոդիսևսը նկարագրում է այս կորած տարիների իր արկածները:
65
240858
3623
04:04
«Ոդիսականի» մասին ամենազարմանալի փաստերից մեկը այն է,
66
244481
3090
04:07
թե ինչքան քիչ է մեզ հայտնի տեքստի ժամանակահատվածի
67
247571
3970
04:11
և մանրամասների մասին:
68
251541
3681
04:15
Պատմաբանները, լեզբանները և հնագետները
69
255222
2821
04:18
դարեր շարունակ փնտրել են Տրոյայի ավերակները
70
258043
3079
04:21
և փորձել բացահայտել Ոդիսևսի այցելած կղզիները:
71
261122
3299
04:24
Իր հերոսի նման, 24 գլխից կազմված էպոսը իր ուրույն ճանապարհն է անցել՝
72
264421
4353
04:28
ավանդությունների ու պատմության միջով,
73
268774
2829
04:31
որպեսզի այս զարմանահրաշ պատմությունը հասնի մեզ:
74
271603
3640
Այս կայքի մասին

Այս կայքը ձեզ կներկայացնի YouTube տեսանյութեր, որոնք օգտակար են անգլերեն սովորելու համար: Դուք կտեսնեք անգլերենի դասեր, որոնք դասավանդում են բարձրակարգ ուսուցիչներ ամբողջ աշխարհից: Կրկնակի սեղմեք յուրաքանչյուր տեսանյութի էջում ցուցադրված անգլերեն ենթագրերի վրա՝ այնտեղից տեսանյութը նվագարկելու համար: Ենթագրերը պտտվում են տեսանյութի նվագարկման հետ համաժամանակյա: Եթե ունեք որևէ մեկնաբանություն կամ հարցում, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ օգտագործելով այս կոնտակտային ձևը:

https://forms.gle/WvT1wiN1qDtmnspy7